ESP Courses

Գլխավոր / ESP Courses

Accredited English Certificates and Diplomas

Alternate Text
Անգլերեն ուսումնական նպատակների համար

Անգլերեն՝ ակադեմիական նպատակների համար մշակված դասընթացները նախատեսված են բարելավելու և ստուգելու գրավոր և բանավոր խոսքի իմացության մակարդակը։ Հետևյալ դասընթացները ոչ միայն օգտակար են այն մարդկանց համար, որոնք ստանում են կրթություն անգլերենով, այլև գործնական ոլորտի մասնագետների համար, որոնք պետք է իմանան պատշաճ անգլերենով զեկույցներ կազմել, էլեկտրոնային հաղորդագրություններ կամ գրություններ ուղարկել։

Անգլերեն՝ ակադեմիական նպատակների համար դասընթացներ

  • Անգլերենի քերականության իմացության վկայական ALAP մակարդակ 3, 20 ուսումնական ժամ
  • Գրավոր խոսքի իմացության վկայական (մակարդակ 2) ALAP, 20 ուսումնական ժամ
  • Գրավոր խոսքի իմացության վկայական (մակարդակ 4)  ALAP, 20 ուսումնական ժամ։

Համատեղելով անգլերենի քերականության իմացության դասընթացը գրավոր խոսքի իմացության ցանկացած դասընթացի հետ կստանաք անգլերենով՝ ուսումնական նպատակների համար դիպլոմ։

Alternate Text
Անգլերենի քերականության իմացության վկայական

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 3-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։                                     

Դասընթացի տևողությունը- Դասընթացը բաղկացած է ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 12 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տասներկու գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP[1]-ի կողմից

Awarding Language Acquisition for Professionals Մասնագետների համար լեզվական հմտությունների ուսուցում և պարգևատրում։ Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն, որը հիմնվելով մասնագիտական հատուկ ոլորտների վրա զբաղվում է երաշխավորված դասապատրաստմամբ և այնուհետև պարգևատրում համապատասխան կարգով։

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 3-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն․

Գլուխ 1։ Ածական, մակբայ

Գլուխ 2։  Հոդեր

Գլուխ 3։  Մեծատառի կիրառություն

Գլուխ 4։  Կետադրություն

Գլուխ 5։  Ապաթարց

Գլուխ 6։  Հաշվելի, անհաշվելի գոյականներ

Գլուխ 7։  Գերունդիում

Գլուխ 8։  Նախդիրներ

Գլուխ 9։  Արտասանության կանոններ

Գլուխ 10։ Ժամանակաձևեր

Գլուխ 11։ Բայ

Գլուխ 12։ Դարձվածքային բայեր

 

Alternate Text
Գրավոր խոսքի իմացության վկայական (մակարդակ 2)

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 2-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։                                     

Դասընթացի տևողությունը- Դասընթացը բաղկացած է ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 9 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր ինը գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն․

Գլուխ 1։ Գրելը փորձություն է

Գլուխ 2։  Շարադրելու գործընթացը

Գլուխ 3։  Գրվածքի տիպերը

Գլուխ 4։  Գլխավոր նախադասություններ

Գլուխ 5։  Շարադրանք օրվա մասին

Գլուխ 6։  Կաղապարներ/ Սխեմաներ

Գլուխ 7։  Աշխատանքի նկարագրում

Գլուխ 8։  Նշանակալի իրադարձություն

Գլուխ 9։  Ավելի շատ կաղապարներ

Alternate Text
Գրավոր խոսքի իմացության վկայական (մակարդակ 4)

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 4-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։                                     

Դասընթացի տևողությունը- Դասընթացը բաղկացած է ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 5 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն

դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր հինգ գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 4-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն․

Գլուխ 1։  Գրավոր խոսքի ներածություն։ Ժամանակակից տեսակետ։ Հաճելի դարձնեˊնք շարադրելու գործընթացը

Գլուխ 2։  Առաջադրանքների կատարում

Գլուխ 3։  Կոհեզիա և կոհերենտություն

Գլուխ 4։  Համապատասխան ոճ, ռեգիստր[1], ժանր

Գլուխ 5։  Ուսումնասիրում և մեջբերում:

[1] Սոցիոլեզվաբանության մեջ «ռեգիստր»-ը լեզվաոճ է, որն օգտագործվում է որոշակի նպատակով կամ որոշակի հաղորդակցական իրավիճակում: Օրինակ, հասարակական միջավայրում անգլախոսը կընտրի այնպիսի բառեր, որոնք համարվում են ավելի պաշտոնական կամ գրական։ Վառ օրինակ կարող են հանդիսանալ ( father/ dad, child/ kid) բառերը։

Alternate Text
Անգլերեն բառապաշար իրավական նպատակների համար

Հետևյալ դասընթացը նախատեսված է իրավական ոլորտի մասնագետների համար, որոնք տիրապետում են անգլերենին որպես երկրորդ լեզու։ Անգլերենը միջազգային իրավաբանական հանրության համար համարվում է lingua franca[1], ինչը նշանակում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է անգլերենով տիրապետել աշխատանքին առնչվող իրավական տերմինաբանությանը։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 5-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ։                                    

Դասընթացի տևողությունը- Դասընթացը բաղկացած է ուսումնական 50 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 8 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր ութ գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 5-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն․

Գլուխ 1։  Օրենք և կարգ

Գլուխ 2։  Դատարանի դահլիճ

Գլուխ 3։  Դատական գործընթաց

[1] Ընդհանուր լեզու կամ երրորդ լեզու՝մարդկանց շփումը հնարավոր և հեշտ դարձնելու համար։

Գլուխ 4։  Քաղաքացիակական իրավախախտումներ

Գլուխ 5։  Իրական սեփականություն

Գլուխ 6։  Մտավոր սեփականություն

Գլուխ 7։  Պայմանագրեր

Գլուխ 8։  Լատիներեն՝ փաստաբանների համար։

Alternate Text
Անգլերեն բառապաշար հյուրընկալության ժամանակ

Դասընթացների փաթեթը նախատեսված է հյուրանոցներում, ռեստորաններում և ֆիթնես ակումբում աշխատողների համար։ Նմանատիպ կառույցներում աշխատողների համար շատ կարևոր է անգլերենի լավ իմացությունը, ինչն էլ համարվում է բարձրագույն սպասարկման գրավականը։ Եթե հյուրանոցում, ռեստորանում կամ սպա կենտրոնում աշխատող անձնակազմը չկարողանա անգլերենով արդյունավետորեն հաղորդակցվել, հաճախորդը անհարմարություն կզգա մտածելով, որ վատ սպասարկում է ստանում։ Վերջինս բացասական ազդեցություն կունենա ձեր բիզնեսի վրա, հատկապես մերօրյա աշխարհում, որտեղ հաճախորդները հիմք ընդունելով այլ հաճախորդների կարծիքները, որոշում են՝ որտեղ անցկացնել իրենց հանգիստը։

Հյուրընկալող անձնակազմին անգլերեն սովորեցնել նշանակում է՝

  • Աշխատողները կդառնան ավելի ուշագրավ, կկարողանան կարճ զրույցներ վարել հյուրերի հետ և հարկ եղած դեպքում ի վիճակի կլինեն հյուրերին խորհուրդ տալ, թե ինչով կարելի է զբաղվել։
  • Բացի այդ, գործնական ոլորտում աշխատողները իրենց ավելի ինքնավստահ կզգան, որն էլ կնպաստի անձնակազմի գոհունակությանը և պահպանմանը
  • Հյուրերը գոհ մնալով աշխատակիցների մատուցած գերազանց ծառայությունից կդառնան մշտական հաճախորդներ և մյուսներին խորհուրդ կտան իրենց այցելած հաստատությունը։

Անգլերեն բառապաշար հյուրընկալության ժամանակ  (Դասընթացների փաթեթ)

  • Ընդունարանում անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (Certificate in English for Reception/Front Desk) ALAP մակարդակ 2 – 20 ուսումնական ժամ
  • Ռեստորաններում, բարերում աշխատող անձնակազմի համար  անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (Certificate in English for Restaurant/Bar Staff) ALAP մակարդակ 2 – 20 ուսումնական ժամ
  • Հյուրանոցում մաքրությանը հետևող անձնակազմի և բեռնակիրների համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական(Certificate in English for Housekeeping & Porters) ALAP մակարդակ 2 – 20 ուսումնական ժամ:

Համատեղեք վերը նշված 3 դասընթացները հյուրընկալման ժամանակ անհրաժեշտ բառապաշարի իմացության համար դիպլոմ ձեռք բերելու համար։

Alternate Text
Ընդունարանում անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական

Ամբողջ աշխարհում անգլերենը հանդիսանում է հաղորդակցման հիմնական լեզու և որպես այդպիսին կարևոր է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում, կամ արդեն իսկ աշխատում են հյուրանոցներում, հանգստյան տներում, սպա կենտրոններում և այլ նմանատիպ հաստատություններում։ Հետևյալ դասընթացը ստեղծված է՝ զարգացնելու լեզուն և ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ընդունարանում աշխատելու և  հյուրընկալելու համար։ Դասընթացը պարունակում է  չորս գործնական հմտություններ (խոսել, լսել, գրել, կարդալ), հատուկ այն անձանց համար, որոնք անմիջական շփում ունեն զբոսաշրջիկների հետ։

Ինչու՞ հյուրանոցի անձնակազմը պետք է անցնի այս դասընթացը

  • Աշխատողները կդառնան ավելի ուշագրավ, կկարողանան կարճ զրույցներ վարել հյուրերի հետ և հարկ եղած դեպքում ի վիճակի կլինեն հյուրերին խորհուրդ տալ, թե ինչով կարելի է զբաղվել։
  • Բացի այդ, գործնական ոլորտում աշխատողները իրենց ավելի ինքնավստահ կզգան, որն էլ կնպաստի անձնակազմի գոհունակությանը և պահպանմանը
  • Հյուրերը գոհ մնալով աշխատակիցների մատուցած գերազանց ծառայությունից կդառնան մշտական հաճախորդներ և մյուսներին խորհուրդ կտան իրենց այցելած հաստատությունը։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է  ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն ուսուցչին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP[1]-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացը բաղկացած է․

Գլուխ 1։ Ողջույնի և այլ անհրաժեշտ արտահայտություններ, կարճ զրույցներ/ երկխոսություններ

Գլուխ 2։ Ժամանակ և ամսաթիվ

Գլուխ 3։ Ուղղություններ

[1] Awarding Language Acquisition for Professionals Մասնագետների համար լեզվական հմտությունների ուսուցում և պարգևատրում։ Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն, որը հիմնվելով մասնագիտական հատուկ ոլորտների վրա զբաղվում է երաշխավորված դասապատրաստմամբ և այնուհետև պարգևատրում համապատասխան կարգով։

Գլուխ 4։ Ժամանում, գրանցում, մեկնում, հյուրանոցից դուրս գրում

Գլուխ 5։ Հյուրանոցում հեռախոսային ծառայությունների մատուցում, տրանսպորտ

Գլուխ 6։ Սենյակների տեսակներ, համար պատվիրելու ընթացակարգ

Գլուխ 7։ Գումար։ Գին և Վճար

Գլուխ 8։ Հարմարություններ և պայմաններ։

Գլուխ 9։ Խնդիրների և բողոքների դիտարկում/ մեկնաբանում

Գլուխ 10։ Օգտակար լինելու, շնորհակալական և հրաժեշտի խոսքեր։

Alternate Text
Անգլերեն բառապաշար ռեստորաններում և բարերում աշխատողների համար

Ռեստորաններում, բարերում աշխատող անձնակազմի համար  անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական

Ամբողջ աշխարհում անգլերենը հանդիսանում է հաղորդակցման հիմնական լեզու և որպես այդպիսին կարևոր է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում, կամ արդեն իսկ աշխատում են հյուրանոցներում, ռեստորաններում, բարերում, սրճարաններում և այլ նմանատիպ հաստատություններում, որոնք պահանջում են հաճախորդների հետ անմիջական շփում։

Հետևյալ դասընթացը ստեղծված է՝ զարգացնելու լեզուն և ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ռեստորաններում կամ բարերում հաճախորդներին հյուրընկալելու և սպասարկելու համար։ Դասընթացը պարունակում է  չորս գործնական հմտություններ (խոսել, լսել, գրել, կարդալ), հատուկ այն անձանց համար, որոնք անմիջական շփում ունեն զբոսաշրջիկների հետ։

Ինչու՞ նմանատիպ ծառայություն մատուցող անձնակազմը պետք է անցնի այս դասընթացը

  • Աշխատողները կդառնան ավելի ուշագրավ, կկարողանան կարճ զրույցներ վարել հյուրերի հետ և հարկ եղած դեպքում ի վիճակի կլինեն հյուրերին խորհուրդ տալ, թե ինչով կարելի է զբաղվել։
  • Գործնական ոլորտում աշխատողները իրենց ավելի ինքնավստահ կզգան, որն էլ կնպաստի անձնակազմի գոհունակությանը և պահպանմանը
  • Հյուրերը բավարարված լինելով աշխատակիցների մատուցած գերազանց ծառայությունից կդառնան մշտական հաճախորդներ և մյուսներին խորհուրդ կտան իրենց այցելած հաստատությունը։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է  ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP[1]-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն

[1] Awarding Language Acquisition for Professionals Մասնագետների համար լեզվական հմտությունների ուսուցում և պարգևատրում։ Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն, որը հիմնվելով մասնագիտական հատուկ ոլորտների վրա զբաղվում է երաշխավորված դասապատրաստմամբ և այնուհետև պարգևատրում համապատասխան կարգով։

Գլուխ 1։ Ողջույնի և այլ անհրաժեշտ արտահայտություններ, կարճ զրույցներ/ երկխոսություններ

Գլուխ 2։ Ժամանակ և ամսաթիվ

Գլուխ 3։ Օգնություն առաջարկելու, պատվերների ընդունման արտահայտություններ

Գլուխ 4։ Սեղանների տեսակներ, սպասքավորում և ձևավորում, նստատեղերի և խնջույքի/ տոնակատարության ծավալի չափը

Գլուխ 5։ Ըմպելիքներ: Ուտելիք և խմիչք նկարագրելու ածականներ

Գլուխ 6։ Ուտելիք։ Կերակուրներ և ճաշացանկ։ Պաշտոնական ընթրիքի կերակրատեսակներ

Գլուխ 7։ Դժգոհությունների և բողոքների դիտարկում/ մեկնաբանում

Գլուխ 8։ Գումար։ Գին և Վճար

Գլուխ 9։ Մատուցմանը վերաբերող մասնագիտական սլենգ, շնորհակալության և հրաժեշտի խոսքեր

Գլուխ 10։ Համազգեստներ, ռեստորանի անձնակազմ։

Alternate Text
Անգլերեն բառապաշար հյուրանոցում մաքրությանը հետևող անձնակազմի և բեռնակիրների համար

Հյուրանոցում մաքրությանը հետևող անձնակազմի և բեռնակիրների համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական

Հետևյալ դասընթացը նախատեսված է հյուրանոցի մաքրության հարցերով զբաղվող անձնակազմի և բեռնակիրների համար ՝ զարգացնելու լեզուն և ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ՝ հյուրերի հետ արդյունավետորեն հաղորդակցվելու, հետևաբար նաև բարելավելու հաճախորդներին ծառայության մատուցման հմտությունները։ Բացի այդ, աշխատողները գոհ կմնան իրենց կատարած աշխատանքից։

Դասընթացը պարունակում է  չորս գործնական հմտություններ (խոսել, լսել, գրել, կարդալ), որոնք կօգնեն հեշտորեն լուծել առօրյա հանձնարարությունների կատարման պրոցեսը։

Ինչու՞ մաքրությամբ զբաղվող անձնակազմը և բեռնակիրները պետք է անցնեն այս դասընթացը

  • Աշխատողները կդառնան ավելի ուշագրավ, կկարողանան կարճ զրույցներ վարել հյուրերի հետ։
  • Գործնական ոլորտում աշխատողները իրենց ավելի ինքնավստահ կզգան, որն էլ կնպաստի անձնակազմի գոհունակությանը և պահպանմանը
  • Հյուրերը բավարարված լինելով աշխատակիցների մատուցած գերազանց ծառայությունից կդառնան մշտական հաճախորդներ և մյուսներին խորհուրդ կտան իրենց այցելած հաստատությունը։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է  ուսումնական 20 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP[1]-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն

Գլուխ 1։ Ողջույնի և այլ անհրաժեշտ արտահայտություններ, կարճ զրույցներ/ երկխոսություններ

Գլուխ 2։ Ժամանակ և ամսաթիվ

Գլուխ 3։ Ուղղություններ

Գլուխ 4։ Օգնություն առաջարկելու, շնորհակալության և հրաժեշտի խոսքեր

[1] Awarding Language Acquisition for Professionals Մասնագետների համար լեզվական հմտությունների ուսուցում և պարգևատրում։ Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն, որը հիմնվելով մասնագիտական հատուկ ոլորտների վրա զբաղվում է երաշխավորված դասապատրաստմամբ և այնուհետև պարգևատրում համապատասխան կարգով։

Գլուխ 5։ Համարների տեսակներ, պարունակությունը

Գլուխ 6։ Մահճակալներ, անկողնու պարագաներ, համարների պատրաստում

Գլուխ 7։  Հարմարություններ, մաքրության պարագաներ

Գլուխ 8։ Խնդիրների, բողոքների դիտարկում/ մեկնաբանում

Գլուխ 9։ Կայանում, տրանսպորտ

Գլուխ 10։ Ուղեբեռ։ Տերմինաբանություն, սպասարկում։

Alternate Text
Անգլերեն բառապաշար միջազգային բիզնեսի համար

Դասընթացները նախատեսված է  բիզնեսի մասնագետների, մենեջերների, և գործադիր ղեկավարների համար։ Նմանատիպ մասնագետների համար անգլերեն լեզվի մասնագիտական բառապաշարի բարձր մակարդակը հնարավորություն է տալիս նրանց միջազգային շուկայում  մեծ հաջողության հասնելու համար։

Անգլերեն բառապաշար միջազգային բիզնեսի համար դասընթացները անցնելով դուք կկարողանաք՝

  • Ապրանքների, ծառայությունների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն տրամադրել օտարերկրյա հաճախորդներին,
  • Վստահորեն վաճառել ապրանքը և տեղեկատվություն տալ որևէ ծառայության մասին՝ օգտագործելով տեխնիկական բառապաշար, ուշադրություն գրավող կարգախոսներ, այլ մշակույթների վերաբերյալ ձեր իրազեկվածությունը։ Նաև կարող եք լրատվական միջոցների ուշադրությունը սևեռել միջազգային գնորդի վրա,
  • Օտարերկրյա հաճախորդների հետ լիակատար հաղորդակցման կարողություն,  ուշադրություն գրավելու և համագործակցության հավանություն ստանալու կարողություն։

Անգլերեն բառապաշար միջազգային բիզնեսի համար English for International Business Suite (դասընթացների փաթեթ)

  • Գործնական հաղորդակցման համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (I) Certificate in English for Business Communication I
    ALAP մակարդակ 2 – 20 ուսումնական ժամ
  • Գործնական հաղորդակցման համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (II) (Certificate in English for Business Communication II)
    ALAP մակարդակ 3 – 30 ուսումնական ժամ
  • Գործադիր պաշտոններ զբաղեցնող անձանց համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (Certificate in (English for Executives
    ALAP մակարդակ 4 – 30 ուսումնական ժամ
  • Վաճառքի և մարքեթինգի համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (Certificate in English for Sales & Marketing)
    ALAP մակարդակ 3 – 30 ուսումնական ժամ
  • Հաճախորդների սպասարկան համար անհրաժեշտ բառապաշարի  իմացության վկայական (Certificate in English for Customer Service)
    ALAP մակարդակ 3 – 30 ուսումնական ժամ

Համատեղեք ցանկացած 3 դասընթաց Անգլերեն բառապաշար միջազգային բիզնեսի համար (English for International Business) դիպլոմ ձեռք բերելու համար։

Համատեղեք բոլոր 5 դասընթացները գերազանցության դիպլոմ ձեռք բերելու համար։

Alternate Text
Անգլերեն բառապաշար գործնական հաղորդակցման համար I

Գործնական հաղորդակցման համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական

Այս կարճ դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել հմտություններ և ավելի վստահաբար զրուցել հեռախոսով, կատարել շնորհանդեսներ, վարել գործնական հանդիպումներ և բանակցել անգլերենով։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 2-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի տարրական գիտելիքներ։                                     

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է ուսումնական 30 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP[1]-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 2-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացի բովանդակություն

Գլուխ 1։ Ողջույնի և հանդիպման արտահայտություններ: Այցելուների ընդունում, կարճ զրույցներ/ երկխոսություններ

Գլուխ 2։ Համաձայնության և առարկության արտահայտություններ

Գլուխ 3։ Պարզաբանման խնդրանք, Դժգոհությունների դիտարկում/ լուծում

Գլուխ 4։ Գրագետ հարցեր ուղղելու, տարատեսակ առաջարկություններ ներկայացնելու արտահայտություններ

Գլուխ 5։ Կարծիքների վիճարկում և պաշտպանում (Հրաժեշտի խոսքեր՝ այցելուներին)

Գլուխ 6։  Մեկնաբանում, հաստատում/ Ամփոփում

Գլուխ 7։ Աջակցություն հեռախոսազանգերի միջոցով, Արդյունավետորեն օգտագործել հաղորդակցման միջոցները (բջջային/վիդեո-զանգ)

Գլուխ 8։ Համոզելու/ փոխզիջման արտահայտություններ

Գլուխ 9։ Հանդիպումներ։ Ղեկավարում/  Խնդիրների/ Խանգարող հանգամանքների  հաղթահարում

Գլուխ 10։ Հանդիպումների մեկնարկում/ ավարտ։

[1] Awarding Language Acquisition for Professionals Մասնագետների համար լեզվական հմտությունների ուսուցում և պարգևատրում։ Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն, որը հիմնվելով մասնագիտական հատուկ ոլորտների վրա զբաղվում է երաշխավորված դասապատրաստմամբ և այնուհետև պարգևատրում համապատասխան կարգով։

Alternate Text
Գործնական հաղորդակցման համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական (II)

Հետևյալ դասընթացը սովորեցնում է անգլերեն՝ շեշտը դնելով ընդհանուր բիզնեսի և սոցիալական միջավայրի վրա և խիստ ուղղվածությամբ չի կենտրոնանում առևտրի մեջ։

Դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, որոնց ոլորտը անմիջական կապ ունի բիզնեսի հետ կամ պահանջում է որոշակի չափով ֆոնային գիտելիքներ բիզնեսի մասին, օրինակ՝ փաստաբաններ, բանկային գործի մասնագետներ, քարտուղարներ, վաճառքի մասնագետներ և այլք։

Դասընթացի թեմաները ներառում են՝ հանդիպման և ողջույնի արտահայտություններ, հարցումների և խորհրդատվությունների վարում, հանդիպումների / սոցիալական միջոցառումների կազմակերպում և չեղարկում, ճանապարհորդության կազմակերպում, ամրագրում, գրանցում, ուղղություն ցույց տալու, հասկանալու, ռեստորաններում, պանդոկներում կարճ զրույցների վարում։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 3-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի իմացության միջանկյալ մակարդակ։                                     

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է ուսումնական 30 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 3-րդ մակարդակին  համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացը բաղկացած է․

Գլուխ 1։ Ողջույնի և հանդիպման արտահայտություններ:

  1. Գործընկերների ողջունում և դիմավորում
  2. Հաճախորդների և այլ մասնագետների ողջունում և դիմավորում

Գլուխ 2։ Հարցումների կատարում, խորհրդատվության վարում

  1. Հեռախոսի միջոցով հարցումների կատարում
  2. Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումների իրականացում

Գլուխ 3։ Հանդիպումների /սոցիալական միջոցառումների կազմակերպում և չեղարկում

  1. Հանդիպման կամ սոցիալական միջոցառման ժամանակ հրավերի կազմակերպում
  2. Հրավերի ընդունում կամ մերժում
  3. Պայմանավորվածության փոփոխություն

Գլուխ 4։ Ճանապարհորդության կազմակերպում

  1. Իրականացնել, փոխել և չեղարկել ամրագրումը
  2. Ճանապարհորդության պայմանավորվածությանը վերաբերող խնդիրներ
  3. Շուտափույտ ուղևորության իրականացում

Գլուխ 5։ Ուղղություն ցույց տալու և հասկանալու արտահայտություններ

  1. Ուղղություն հարցնել, ուղղություն ցույց տալ
  2. Ուղղությունը կորցնել/ մոլորվել
  3. Ուղղություն բացատրել

Գլուխ 6։ Սնվել տանից դուրս, կարճ զրույցներ

  1. Ուտելիք կամ խմիչք պատվիրել
  2. Կարճ զրույցներ վարել
  3. Համապատասխան կարճ զրույցների թեմաներ

Գլուխ 7։ Բիզնես հանդիպումներ

  1. Հանդիպման ժամանակ մտքերի արտահայտում
  2. Հանդիպման ժամանակ որևէ երևույթի պարզաբանում
  3. Հանդիպման ժամանակ նշումների կատարում

Գլուխ 8։  Ընթացիկ գործեր

  1. Ընթացիկ գործերի քննարկում
  2. Թեմայի շրջանցում, փոխում
  3. Անձնական թեմաների քննարկման ժամանակ միջմշակութային գործոնի կարևորում

Գլուխ 9։ Տեխնիկա

  1. Գրասենյակում տեխնիկայի օգտագործում
  2. Անհրաժեշտ տեխնիկայի/սարքավորումների մասին տեղեկատվություն
  3. Տեխնիկական խնդիրների հաղթահարում

Գլուխ 10։ Տարաձայնություններ, խնդրահարույց իրավիճակներ

  1. Ներքին ընդհարումների կարգավորում
  2. Հաճախորդների և վաճառողների հետ ընդհարումների կարգավորում
  3. Գրասենյակի էթիկետ, աշխատանք խնդրահարույց մարդկանց հետ։
Alternate Text
Անգլերեն բառապաշար գործադիր պաշտոններ զբաղեցնող անձանց համար

Հետևյալ դասընթացը նախատեսված է գործադիր-ղեկավարների, բիզնես մենեջերների համար։ Դասընթացը ավելի մասնրամասնորեն է կենտրոնանում առևտրական ոլորտի վրա։

Դասընթացի մասնակիցները կսովորեն անգլերենի համապատասխան բառապաշար անհրաժեշտ՝ հաղորդակցվելու, միջմշակութային իրազեկվածություն ձեռք բերելու, մենեջմենթի, ղեկավարման, ներկայացման և թիմի ստեղծման համար։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 4-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի իմացության միջանկյալ մակարդակ։                                     

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է ուսումնական 30 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է  անգլերենի իմացության 4-րդ մակարդակին համապատասխանող ուսուցման կուրս։

Գլուխ 1։ Փոխհարաբերությունների և ցանցային կապերի հաստատում

  1. Սառը զանգեր[1], ծանոթության արտահայտություններ
  2. Այցելուների ընդունելություն
  3. Զրույց սկսելու արտահայտություններ

Գլուխ 2։ Կառավարում

  1. Կառավարման տեսություն

[1]   Հավանական հաճախորդների հետ կապ հաստատելու եղանակներից մեկն է, որը չի ենթադրում վաճառք, բայց ծառայում է միայն որոշ հետագա գործողությունների նախնական ծանոթությանը և պլանավորմանը (ավելի հիմնավոր հեռախոսային խոսակցություններ, հանդիպումներ, առևտրային առաջարկներ ուղարկելու և այլն։) https://polipharm.ru/hy/biznes-plany/kak-rabotat-s-holodnymi-zvonkami-shema-razgovora-pri-holodnyh-zvonkah/

  1. Գործնական կառավարում
  2. Կառավարման էթիկետ

Գլուխ 3։ Բանակցություններ

  1. Հաճախորդի ներգրավում/ համոզում
  2. Քաղաքավարորեն որևէ առաջարկության մերժում
  3. Դուռը բաց պահելու քաղաքականություն[1]

Գլուխ 4։ Վաճառքի մեթոդներ

  1. Բաց շուկա
  2. Փակ շուկա
  3. Վաճառքի իրականացման վերջին փուլ

Գլուխ 5։  Ներկայացում

     1․ Պատշաճ ներկայացում

     2․ Գաղափարների ներկայացում, ուշադրության գրավում

     3․ Ներկայացման ավարտ

Գլուխ 6։ Թիմի ստեղծում

  1. Թիմի կառավարում
  2. Թիմի հետ փոխհարաբերությունների հաստատում

Գլուխ 7։  Բիզնեսի համար անհրաժեշտ բառապաշար

  1. Ֆինանսների քարտեզագրում
  2. Աճի և զարգացման մեկնաբանում
  3. Խնդիրների և փոփոխությունների նկարագրում

Գլուխ 8։ Տելեկոնֆերանսներ

  1. Մշակել և սահմանել հանդիպման նպատակ
  2. Միջմշակութային գործոններ
  3. Տելեկոնֆերանսի էթիկետ

Գլուխ 9։ Կոնֆլիկտների հաղթահարում

  1. Ներքին ընդհարումներ
  2. Արտաքին ընդհարումներ

Միջմշակութային գործոններ

[1] Վստահեցնել, որ որևէ գործողության իրականացման համար դեռ կա հնարավորություն։

Գլուխ 10։ Միջմշակութային իրազեկվածություն

  1. Մշակութային տարբերություններ
  2. Անծանոթ իրավիճակներ
Alternate Text
Անգլերեն բառապաշար վաճառքի և մարքեթինգի համար

Վաճառքի և մարքեթինգի համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական
Դասընթացը սովորեցնում է՝ ինչպես արդյունավետորեն ապրանք վաճառել և ծառայությունները ներկայացնել  անգլախոս հաճախորդներին թեˊ օնլայն, թեˊ օֆլայն տարբերակով։

Դասընթացը ավարտելուց հետո կկարողանաք՝ 

  • Ապրանքների, ծառայությունների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն տրամադրել օտարերկրյա հաճախորդներին,
  • Վստահորեն վաճառել ապրանքը և տեղեկատվություն տալ որևէ ծառայության մասին՝ օգտագործելով տեխնիկական բառապաշար, ուշադրություն գրավող կարգախոսներ, այլ մշակույթների վերաբերյալ ձեր իրազեկվածությունը։ Նաև կարող եք լրատվական միջոցների ուշադրությունը սևեռել միջազգային գնորդի վրա,
  • Օտարերկրյա հաճախորդների հետ լիակատար հաղորդակցման կարողություն,  ուշադրություն գրավելու և համագործակցության հավանություն ստանալու կարողություն։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 3-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի իմացության միջանկյալ մակարդակ։                                      

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է ուսումնական 30 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 3-րդ մակարդակին  համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացը բաղկացած է․

Գլուխ 1։ Նոր հաճախորդների ներգրավում
Գլուխ 2։ Պայմանավորվածության հաստատում պոտենցիալ հաճախորդի հետ։
Գլուխ 3։ Ապրանքի ներկայացման ելույթի մուտք
Գլուխ 4։ Ապրանքի ներկայացման ընթացքում առաջնահերթ գաղափարների կապակցում
Գլուխ 5։  Արդյունավետ բանակցությունների վարում
Գլուխ 6։ Գործարքի իրականացում
Գլուխ 7։  Թիրախային շուկայի սահմանում որևէ ծառայության, ապրանքանիշի կամ ապրանքի համար։
Գլուխ 8։ Գովազդային արշավի կազմակերպում
Գլուխ 9։ Շուկայի ռազմավարության մշակում նոր ապրանք ստեղծելու համար
Գլուխ 10։  Մրցակցության հաղթահարում, ընկերության զարգացում։

Alternate Text
Հաճախորդների սպասարկան համար անհրաժեշտ բառապաշարի իմացության վկայական

Դասընթացը սովորեցնում է՝ ինչպես արդյունավետորեն հաղթահարել հաճախորդների սպասարկման ոլորտին վերաբերող բոլոր հնարավոր իրավիճակները։

Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակը

Հետևյալ դասընթացը համապատասխանում է 3-րդ մակարդակի անգլերենին և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առնվազն ունեն անգլերենի իմացության միջանկյալ մակարդակ։                                     

Դասընթացի տևողությունը - Դասընթացը բաղկացած է ուսումնական 30 ժամից։

Գնահատման մեթոդը/կարգը

Դասընթացը բաղկացած է 10 գլխից։ Յուրաքանչյուր գլխի վերջում առկա են առաջադրանքներ, որոնք սովորողները պետք է լրացնեն և հանձնեն դասապատրաստողին։ Յուրաքանչյուր գլխի առաջադրանքները գնահատվում են։ Բոլոր տաս գլուխները ավարտելուց հետո հաշվարկվում է միջին գնահատականը, որն էլ համարվելու է վերջնական գնահատականը և նշվելու վկայականում։

Երաշխավորված է ALAP-ի կողմից

Հետևյալ դասընթացը, Մեծ Բրիտանիայում կրթական որակավորում շնորհող առաջատար  կազմակերպության՝ Awarding Language Acquisition for Professionals-ի կողմից ճանաչվել է անգլերենի իմացության 3-րդ մակարդակին  համապատասխանող ուսուցման կուրս։

Դասընթացը բաղկացած է․

Գլուխ 1։ Հեռախոսով զանգերի ընդունում և կատարում

Գլուխ 2։ Հաճախորդներից նոր պատվերների ընդունում

Գլուխ 3։  Հաճախորդների դժգոհությունների արդյունավետ պարզաբանում

Գլուխ 4։ Հաճախորդների սպասարկան թիմի արդյունավետ ղեկավարում և ուսուցում

Գլուխ 5։ Լավագույն հաճախորդների հետ հարաբերությունների զարգացում

Գլուխ 6։  Ճաշ հաճախորդի հետ

Գլուխ 7։  Ապրանքի ցուցադրում և հաճախորդներին խորհրդատվության մատուցում

Գլուխ 8։ Հաճախորդի հաշվապահական ստուգման հաղթահարում

Գլուխ 9։ Հետադարձ կապի հաստատում, հաճախորդների կողմից տրված գնահատականի հետադարձ պատասխան։

Գլուխ 10։  Արդյունավետ աշխատանք տարբեր մշակույթի պատկանող մարդկանց հետ։

Դասընթացներ