Միջազգային քննություններ

Գլխավոր / Միջազգային քննություններ

Անգլերեն

IELTS (International English Language Testing Service)

Ավելի քան 6000 համալսարաններ, քոլեջներ, պետական հաստատություններ, բազմաթիվ ընկերություններ ընդունում են IELTS-ի միավորները, հետևաբար տարեցտարի կարող ենք տեսնել IELTS-ի աճող պահանջարկը: IELTS-ը համակարգվում է Բրիտանական խորհրդի, Ավստրալիայի և Քեմբրիջի համալսարանների կողմից: Քննությունը ներառում է լեզվի իմացության չորս հմտություններ`լսելու, գրելու, խոսելու և կարդալու: Համակարգն ունի երկու տարատեսակ` ակադեմիական և ընդհանուր:

Toefl (Test of English as a Foreign Language)

Միջինից սկսած ցանկացած մակարդակի համար Toefl թեստավորումը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն անգլերենի իմացության միջին և միջինից բարձր մակարդակ և ցանկանում են ապրել կամ սովորել անգլախոս միջավայրում: Թեստի միավորներն ընդունվում են ավելի քան 5000 արտասահմանյան բուհերում: Գոյություն ունի Toefl թեստի անցկացման երկու տարբերակ` IBT (Internet Based Test) և PBT (Paper Based Test): Toefl IBT-ն գնահատում է ուսանողի լսելու, կարդալու, խոսելու և գրելու ունակությունները:

Գերմաներեն

Test DaF (Test Deutsch als Fremdsprache)

Թեստ՝ գերմաներենը որպես օտար լեզու Test DaF-ը միջազգային լեզվի քննություն է՝ նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր ունեն գերմաներենի լավ իմացություն և ուզում են ստուգել այն։ Գերմանիայի համալսարաններից մեկում ուսանելու համար անհրաժեշտ են լեզվի բավարար իմացություն և համապատասխան վկայական, ինչի հնարավորությունն էլ տալիս է Test DaF-ը։ Test DaF-ի 4-րդ մակարդակը հիմնականում բավարար է ընդունելության համար։ Test DaF-ն անցկացվում է 96 երկրների լիցենզավորված թեստավորման կենտրոններում, որոնց պաշտոնապես թույլատրվում է անցկացնել քննությունը։ Քննության բոլոր մասնակիցների առաջ դրված են նույն պահանջները։ Ստուգվում են բանավոր և գրավոր հաղորդակցությունը, լսելու և կարդալու ունակությունները, որոնք իրենց հերթին կարող են համապատասխանել հետևյալ մակարդակներին՝

  • TestDaF-Niveaustufe 3 (TDN 3) TestDaF 3–րդ մակարդակ
  • TestDaF-Niveaustufe 4 (TDN 4) TestDaF 4–րդ մակարդակ
  • TestDaF-Niveaustufe 5 (TDN 5) TestDaF 5–րդ մակարդակ

Goethe Zertifikat-ը գերմաներենը որպես օտար լեզվի իմացության վկայական է։ Գյոթե ինստիտուտի այս քննությունները ծառայում են որպես գերմաներենը որպես օտար և երկրորդ լեզուների գիտելիքների ապացույց՝ անկախ գերմանական քաղաքացիության առկայությունից։ Գոյություն չունի տարիքային սահմանափակում, սակայն ամեն դեպքում որպես նվազագույն տարիք խորհուրդ է տրվում 16 տարեկանը։ Գյոթե ինստիտուտի քննությունները միջազգային ճանաչում ունեն և մեծ հարգանք են վայելում որպես լեզվական ունակության լուրջ ապացույց։ Միջազգային հռչակի և տարբեր ինստիտուտների և գործատուների կողմից ճանաչման շնորհիվ Goethe-վկայականներն առավելություն ունեն կյանքի բոլոր բնագավառներում։

Գերմաներենի իմացության ավստրիական լեզվի վկայականը (ÖSD) պետականորեն արտոնագրված քննություն է՝ գերմաներենը որպես օտար և երկրորդ լեզու ուղղություններով։ Ավստրիական լեզվի վկայականի քննությունները հաղորդակցական ուղղվածություն ունեն, այսինքն նրանք հիմնականում ստուգում են լեզվական և հաղորդակցական ունակությունները առօրյայի իրական իրավիճակներում, աշխատանքում և այլն։  Քննությունները համապատասխանում  են միջազգային  սկզբունքներին և համաշխարհային ճանաչում ունեն որպես գերմաներենի իմացության ուղեցույց։Նրանք իրականացվում և գնահատվում են միասնական չափանիշներով:

Telc- ի լեզվի քննությունները հիմնված են Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) վրա: telc - լեզվի թեստերը հասանելի են կյանքի չորս ոլորտների համար.

  • Լեզվի ընդհանուր օգտագործում
  • Կրթություն․ աշակերտների, ուսանողների և դիմորդների համար
  • Զբաղվածություն․ աշխատանքային ուղղվածություն ունեցող և մասնագիտական լեզվի վկայականներ բոլոր այն անձանց համար, ում լեզուն անհրաժեշտ է աշխատանքի և կարիերայի համար
  • Արտագաղթ. գերմաներենը որպես երկրորդ լեզու,  գերմանախոս հասարակության մաս կազմելու նախապայման
  • ULC Armenia