Լեզուներ

Գլխավոր / Լեզուներ

Անգլերեն

Ընդհանուր անգլերեն

Դասընթացը նախատեսված է օտար լեզուն բարելավել ցանկացողների համար: Ընդհանուր օտար լեզվի ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնելու օտար լեզվին տիրապետելու Ձեր հմտությունները և վստահությունը: Հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են շրջագայել տարբեր երկրներով, միաժամանակ սովորել կամ բարձրացնել օտար լեզվի իմացության մակարդակը: Ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր չորս հմտությունների՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու զարգացման, ինչպես նաև քերականության և բառապաշարի հարստացման վրա: Ուշադրություն է դարձվում նաև արտասանությանը և լեզվական կառույցների ճիշտ կիրառմանը: Դասընթացները միտում ունեն մեծացնելու ուսանողի՝ օտար լեզվով հաղորդակցվելու վստահությունը, ինչպես նաև օտար լեզվի օգտագործումը դարձնելու առավելագույնս վարժ: Դասընթացները հարմարեցված են օտար լեզվի իմացության տարբեր մակարդակների համար: Առավել բարձր որակ ապահովելու համար կենտրոնը դասագրքերին զուգահեռ օգտագործում է լրացուցիչ բազմաբովանդակ դիդակտիկ նյութեր, CD-ներ, Video վարժություններ: Դասընթացի վերջում տրվում է վկայական:

Անգլերեն երեխաների համար

Ծրագիրն իրականացնում է ուսանողների ակնկալիքները` խորացնել օտար լեզվի իմացությունը: Այն բազմաբովանդակ է, հարմարեցված ուսանողների՝ օտար լեզվին հնարավորինս արագ և արդյունավետ տիրապետելու պահանջներին: Ծրագիրն ուղղված է օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները զարգացնելուն: Դասընթացի վերջում տրվում է վկայական: Դասընթացին մասնակցել կարող եք ողջ տարվա ընթացքում:

Անգլերենը հատուկ նպատակների համար

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել օտար լեզու հատուկ նպատակների համար: Ծրագիրը հրաշալի հնարավորություն է ընձեռում խորացնելու օտար լեզվի իմացության մակարդակը իրավաբանության, բիզնեսի, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, կոմերցիայի, մարքեթինգի, կրթության, ինժեներության, լրատվության, բժշկության, դեղագործության, ավիացիայի բնագավառներում: Ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր չորս հմտությունների՝ վրա՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու զարգացման, ինչպես նաև քերականության և բառապաշարի հարստացման վրա: Դասընթացները հարմարեցված են օտար լեզվի իմացության տարբեր մակարդակների համար: Դասընթացները միտված են մեծացնելու ուսանողի՝ օտար լեզվով հաղորդակցվելու վստահությունը: Ուշադրություն է դարձվում նաև արտասանությանը և լեզվական կառույցների ճիշտ կիրառմանը: Դասընթացների նպատակն է օտար լեզվի օգտագործումը դարձնել առավելագույնս վարժ բիզնեսի, իրավագիտության և այլ մասնագիտական ոլորտներում հաղորդակցվելիս: Oտար լեզուն հատուկ նպատակներով սովորելու ծրագրերը ստեղծված են Ձեր պահանջներին համապատասխան:

Գերմաներեն

Ընդհանուր գերմաներեն

Գերմաներենի դասընթացներն ուսանողներին նախապատրաստում են A1, A2, B1, B2, C1 մակարդակների՝ Գյոթեի անվան ինստիտուտի վկայագիր ստանալու, ինչպես նաև OnDaF, TestDaf միջազգային քննությունների համար: Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է: Դասընթացներն անցկացվում են գերմանական դասագրքերով, որոնք հնարավորություն են տալիս զարգացնելու չորս հմտությունները (լսելու և կարդալու ունակություն, գրավոր և բանավոր խոսք) և ուղեկցվում են ձայնալսումներով և տեսադիտումներով:

Գերմաներեն երեխաների համար 

Երեխաների համար մշակված հատուկ ծրագրով դասընթացի ժամանակ երեխաները, գերմաներեն սովորելուն զուգահեռ, կյուրացնեն գերմանական ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն ու թիմային մտածելակերպ: Ծրագիրը ներառում է բազմաթիվ թեմաներ, որոնցից են՝

  • Շրջակա միջավայրի պահպանում
  • Տարվա եղանակները
  • Գիտություն
  • Աշխարհագրություն

Դասընթացը կապահովի երեխաների բովանդակալից և արդյունավետ առօրյան: Դասընթացի վերջում կտրվի վկայական:

Գերմաներեն հատուկ նպատակների համար

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են գերմաներեն սովորել նեղ մասնագիտական ուղղվածության համար: Այս ծրագրի ընթացքում ուսանողներն օտար լեզվի իրենց գիտելիքները կխորացնեն բժշկության, դեղագործության, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, մարքեթինգի, լրատվության և այլ բնագավառներում: Դասընթացը հարմարեցված է օտար լեզվի իմացության տարբեր մակարդակների համար:

Ռուսերեն

«Յունիվերս» լեզվի կենտրոնում անցկացվում են ռուսերենի դասընթացներ, որոնք համապատասխանում են դասավանդման արդյունավետության բարձր չափանիշներին: Մեր մասնագետների օգնությամբ Դուք արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները: Դասերի ընթացքում շեշտը դրվում է լեզվի չորս հմտությունների՝ կարդալու, գրելու, լսելու և խոսելու զարգացման վրա: Դասերն անցկացվում են հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով, որոնցում հաշվի են առնված սովորելու ընթացքում առաջացող դժվարությունները: Դասընթացի վերջում սովորողներին տրվում է վկայական: