Մակարդակներ

Գլխավոր / Մակարդակներ

Մեզ հետ սովորելը և′ հարմար է, և′ հաճելի

A1 Ուսանողը կարողանում է հասկանալ և գործածել առօրյայում կիրառվող արտահայտություններ ու պարզագույն նախադասություններ, որոնք ուղղված են որոշակի կարիքների բավարարմանը: Կարողանում է ներկայանալ, ներկայացնել ուրիշներին և անձնական բնույթի հարցեր ուղղել դիմացինին, ինչպես, օրինակ՝ ով է նա, որտեղ է ապրում, ինչպիսի մարդկանց է ճանաչում, ինչպես նաև պատասխանել նմանատիպ հարցերին: Ուսանողը կարողանում է հեշտորեն հաղորդակցվել, եթե զրուցակիցը դանդաղ ու հստակ է խոսում և պատրաստակամ է օգնելու:

A2 Ուսանողը կարողանում է հասկանալ նախադասություններ և հաճախակի կիրառվող արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են առօրյա խոսակցություններ ծավալելու համար (տեղեկություն տալ սեփական անձի և ընտանիքի անդամների մասին, խոսել գնումների, աշխատանքի և իր երկրի մասին): Կարողանում է հաղորդակցվել, եթե զրուցակցի հետ փոխանակվում է պարզ ու հստակ տեղեկատվությամբ, որոնք վերաբերում են առօրյա ու ծանոթ իրավիճակներին, պարզ խոսքերով նկարագրել իր անցյալը, ներկա կարգավիճակը և այն ամենը, ինչն ուղղված է շփման անմիջական պահանջները բավարարելուն:

B1 Ուսանողը կարողանում է հասկանալ աշխատանքի վայրում, ուսումնական հաստատությունում կամ ժամանցի վայրում ծանոթ թեմաների շուրջ ծավալվող խոսակցության հիմնական իմաստը: Լեզվակիր երկրում կարողանում է հաղորդակցման միջոցով դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որոնք սովորաբար առաջանում են նմանատիպ դեպքերում: Կարողանում է կազմել պարզ միտք արտահայտող տեքստ այնպիսի թեմաների շուրջ, որոնք իրեն ծանոթ են կամ հետաքրքրում են, նկարագրել միջադեպերը, իր երազանքերն ու նպատակները, ինչպես նաև համառոտ կերպով ներկայացնել իր կարծիքի և նպատակների պատճառներն ու տալ դրանց բացատրությունները:

B2 Ուսանողը կարողանում է հասկանալ թե՛ իրական և թե՛ վերացական միտք արտահայտող բարդ տեքստերի հիմնական գաղափարը՝ ներառյալ իր մասնագիտությանն առնչվող տեխնիկական քննարկումները: Կարողանում է հաղորդակցվել լեզվակրի հետ համեմատաբար սահուն կերպով և ինքնաբերաբար, ինչը բացառում է լարվածության առաջացումը երկու կողմերի միջև: Կարողանում է տարբեր թեմաների շուրջ կազմել հստակ ու հանգամանալից տեքստ, ինչպես նաև բացատրել իր տեսակետը քննարկվող հարցի շուրջ՝ առանձնացնելով որևէ երևույթի կամ առարկայի առավելություններն ու թերությունները:

C1 Ուսանողը կարողանում է հասկանալ տարբեր տեսակի երկար ու բարդ տեքստեր՝ ընկալելով դրանց հիմնական իմաստը: Կարողանում է սահուն ու ինքնաբերաբար արտահայտել իր միտքը՝ առանց որոշ արտահայտությունների չափազանց ակնհայտ փնտրտուքի: Կարողանում է ճկունորեն և արդյունավետ կերպով օգտագործել լեզվի հնարավորությունները սոցիալական, կրթական կամ մասնագիտական նպատակներով և բարդ թեմաների շուրջ կազմել հստակ, ճշգրիտ ձևակերպված և հանգամանալից տեքստ:

C2 Ուսանողը հեշտությամբ կարողանում է հասկանալ այն ամենը, ինչն ընթերցում կամ լսում է: Կարողանում է ամփոփ կերպով ներկայացնել բանավոր կամ գրավոր կերպով ստացված տեղեկատվությունը` ճշտորեն վերամշակելով փաստարկները և կցելով դրանք իր խոսքին: Կարողանում է առանց նախապատրաստվելու հստակ և սահուն կերպով արտահայտել իր միտքը՝ տարբերակելով նույնիսկ ամենաբարդ տեքստերի նրբերանգները: