Սովորի՛ր անգլերեն մինչ ճանապարհորդության մեկնելը, զգա՛ քեզ ավելի վստահ օտար երկրում: «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմից մշակված աննախադեպ ծրագիրը հնարավորություն է տալիս Ձեզ կարճ ժամանակահատվածում տիրապետել այն ամբողջ բառապաշարին, որն անհրաժեշտ է ճանապարհորդողին: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվող թեմաներն են՝ ճանապարհորդություն (Travelling, օդանավակայանում (At the airport), ուղղություններ, երթևեկություն, քարտեզ (Directions, traffic, map), հյուրանոցում (At the hotel), շփում անծանոթների հետ (Meeting people), տեսարժան վայրեր (Sigthseeings), ռեստորանում (At the restaurant), գնումներ (Store and more), բանկ (Banking), տարբեր խնդիրներ` կորցրել եմ անձնագիրս, մոլորվել եմ և այլն (Common, առողջություն, ապահովագրություն (Health, insurance)։ Վերջին թեման ընտրում է սովորողը (And one more thing): Եվ այս ամենը վիդեոդասերի և իրական իրավիճակների ուղեկցությամբ:
"UniKids" հատուկ մշակված ծրագիրը ձեր երեխաներին հնարավորություն կընձեռի, անգլերեն սովորելուն զուգահեռ, դառնալու առավել ինքնուրույն և ինքնավստահ, կարողանալու աշխատել թիմում և արժևորելու ընտանիքն ու շրջակա միջավայրը:Մեր մասնագետները հետաքրքիր միջոցառումների, ինտերակտիվ խաղերի, մրցույթների, երգերի և տեսանյութերի միջոցով, բացառապես անգլախոս միջավայրում, կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը: Ծրագիրը նախատեսված է 8-10 և 11-12 տարիքային խմբերի համար, շաբաթական երեք անգամ՝ երեք ժամ տևողությամբ:
«Յունիվերս» լեզվի կենտրոնն ունի հատուկ մշակված ինտենսիվ դասընթաց, որը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են աշխատանքի ընդունվելու հարցազրույցի անգլերենով: Այս ծրագիրը ոչ միայն կբարելավի անգլերենի Ձեր իմացությունը, այլև կտա մեծ հնարավորություն՝ պատշաճ ներկայացնելու Ձեր հմտությունները, գիտելիքները և աշխատանքային փորձը օտար լեզվով: Ծրագիրը ներառում է՝ ինքնակենսագրականներ և կից նամակներ կազմելու հմտությունների ձևավորում, ընդհանուր հաղորդակցման և բիզնես անգլերենի բառապաշարի հարստացում, հարցազրույցի ժամանակ տրվող հարցերին պատասխանների ճիշտ ընտրություն և ձևակերպում, հաջող հարցազրույցների տեսադիտումներ և դրանց քննարկումներ։
Օտար լեզվի ուսուցումը ֆիլմերի միջոցով այսօր այլընտրանքային դասավանդման լավագույն տարբերակներից մեկն է, որը զարգացնում է ուսանողի լսողական հմտություններն ու խոսքը: «Յունիվերսը» համալրված է գեղարվեստական ֆիլմերի պարբերաբար թարմացվող հավաքածուով՝ նախատեսված լեզվական տարբեր մակարդակների համար: Կինոդիտումները միտված են զարգացնել մասնակիցների լսողական և խոսակցական հմտությունները՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Ֆիլմի դիտումից հետո անցկացվում են քննարկումներ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով օտար լեզվով արտահայտելու իրենց մտքերը: Ֆիլմը դիտելիս մասնակիցները լսում են լեզվակիրների խոսքը իրական իրավիճակներում, ընկալում և ընդօրինակում ճիշտ արտասանությունը, հարստացնում առօրյա բառապաշարը, կարողանում են տեղին կիրառել դարձվածքներն ու արտահայտությունները: